ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Էս շոգ-կրակին ո՞վ հավես ունի փողոց-մողոց դուրս գա, բողոք-մողոք անի

Էս շոգ-կրակին ո՞վ հավես ունի փողոց-մողոց դուրս գա, բողոք-մողոք անի
23.06.2026 | 18:12

Ադրբեջանով եկող ցորենը «կերանք», բենզինը «խմեցինք», հիմա էլ վիրտուալ դեսերտի հերթն է:

Եվ որովհետև Հայաստանի տեղացի բնակչությունը սահուն ընթացքով վերածվում է ֆեյսբուքահայության, ինտերնետ կոչվող այդ դեսերտ-աղանդերը շուտով ճաշակելու ենք բոլորս: Անձամբ ես չեմ կասկածում, որ Ադրբեջանի տարածքով մեր երկիր մտնող մալուխային կապը նույն «ճ» կարգի է լինելու, ինչ՝ ցորենն ու բենզինը: Խնդիրը, սակայն, սոսկ որակը չէ: Խնդիրը բուն կապն է, որ իշխանության թեթև ձեռքով, նույնքան թեթևորեն ու թեթևամտությամբ, հատկացվում է մի երկրի, որը բառացիորեն աչք է տնկել մեր ամեն ինչի վրա: Իսկ մենք զարմանալիորեն հանգիստ ենք, ասես խոսքը ոչ թե պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող կապի ոլորտի մասին է, այլ դրկից երկրից ներմուծվող խառը կանաչու: Հատուկենտ մասնագետներ երեկվանից ահազանգում են, ֆեյսբուքյան որոշ օգտատերեր մտահոգիչ գրառումներ են անում, և վերջ: Մի քանի օր թեման դեռ «տաք» կմնա, հետո իշխանությունը օրակարգային շեղող թեմա կդնի շրջանառության մեջ, ու կփակվի հարցը: Մյուս կողմից էլ ամառն է «մեռյալ սեզոնի» իր օրակարգը թելադրում՝ համատարած անդորրի ծույլ ռեժիմով:

Խոսք չկա, ճիշտ ժամանակ ընտրեցին TeamTelecom-ն ու AzerTelecom-ը գործարքի համար. էս շոգ-կրակին ո՞վ հավես ունի փողոց-մողոց դուրս գա, բողոք-մողոք անի, չնայած, եթե անկեղծ լինենք, հով եղանակին էլ մի բան չէինք: Դարձել ենք հարմարվող, ակտիվ գործողության անկարողունակ, ինֆանտիլ հանրույթ, հոգեմտավոր իմպոտենտ կամ ֆրիգիդ:

Կոշտ ստացվեց, բայց սա է իրականությունը: Եվ իշխանությունը ճարպկորեն է խաղում այս լարի վրա. համոզվել է արդեն՝ եթե 44-օրյա սարքովի պատերազմ ու Արցախ մարսեց, ինտերնետ կապն ու մնացածն ի՞նչ է, որ չմարսի:

Կարողանալու՞ ենք կոտրել այս համոզվածությունը: Չգիտեմ: Զանգվածային անկարողությունը բուժող էլիքսիր է պետք: Կա՞ այդպիսի համադարման:

Լիլի Մարտոյան

Դիտվել է՝ 23728

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ